Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են վայր դնում զենքերը եւ իշխանություններին հանձնվում «Սասնա ծռեր» խմբի անդամները։
Խմբի անդամները առանց զենքի մեկ առ մեկ հանձնվում են, իսկ վերջինը հանձնվում է Վարուժան Ավետիսյանը։
Խմբից հետո ՊՊԾ գնդի տարածքից դուրս է գալիս Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը միջնորդ էր զինված խմբի անդամների եւ իշխանությունների բանակցություններում։
Ավելի վաղ հայտնել էինք, թե «Սասնա ծռերը» մտադիր են հանձնվել։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։
Այս նյութը դիտել են - 5427 անգամ