25-ամյա աղջկա դին գտել են իրենց տնամերձ հողամասի ծառերից մեկից կախված
2015-12-21 12:12:00

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան, 25-ամյա աղջկա դին գտել են իրենց տնամերձ հողամասի ծառերից մեկից կախված:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանը:

Գյուղապետը նշեց, որ աղջկա դին գտել են հարեւանները:

«Առավոտյան մայրը, հայրը աշխատանքի են եղել, հարեւանները գտել են դին: Ոչ ոք չի պատկերացնում՝ ինչից է եղել: Կիրթ ընտանիքի աղջիկ էր ինքը, մայրը ուսուցչուհի էր, ինքը բարձրագույն ավարտած, սովորել էր ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ գյուղում պտտվում է միայն ինքնասպանության վարկածը:

Աղջիկը 3 քույր եւ մեկ եղբայր ուներ:

 

NEWS.am

Այս նյութը դիտել են - 2369 անգամ