Տղեն ինքն ա, ոչ թե ձեր պես իշխանական միջանցքներում ճեմող՝ կամուֆլյաժե բիկինի հագած գյադան
2016-08-01 23:51:00


ՏՂԵ՜Ն
Տղեն ինքն ա, ոչ թե ձեր պես իշխանական միջանցքներում ճեմող՝ կամուֆլյաժե բիկինի հագած գյադան։ 
Տղեն ինքն ա, ոչ թե այն կոստյումա-ֆոռմայա-բերետավորները, որոնք Հայաստանում լինելը դարձրել են իրենց ճղճիմ գոյության արդարացում ու սեփական փոքրության փրկության դրոշակ։
ԱՐԱՄԸ, ամբողջ մի ազգի համար, գիտակցված մահվան գնացած ՏՂԱ ա, ոչ թե ձեզ պես լեկցիաներ անգիր արած գյադա, որի ուսերին պապայով, կաշառքով հայտնված աստղիկներ են շողում։ 
Արամը մերն ա, մեր տղեն.. 
Որովհետև քանի դեռ դուք արդուկած համազգեստով հայրենակցի աչք եք հանում, ու օրենքի անվան տակ քողարկում ձեր կատարած անբարոյականությունները, անօրինությունները, ինքը՝ խցում, վիրավոր մռնչում ա անզորությունից...
Ու Ձեր տարբերությունն հենց դա ա..
Արամն անազատության մեջ մռնչում է որպես առյուծ, իսկ դուք սողում եք իշխանական միջանցքներում՝ ազատ։
Դրա համար, Արամը հերոս ա, դուք՝ գյադա։ 
Հիմա գյադաների ժամանակն ա՝ բերետավոր, քանի դեռ հերսները հողում են, կամ բանտում։
Ու էն օրը, երբ ձեր երեխաները գլխիկոր կքայլեն՝ ձեր կատարած մեղքերի բեռը իրենց ուսերին առած, էդ ժամանակ կգա գյադաների ժամանակների վերջը..
Բայց հիմա, դեռ գյադաների ժամանակն է՝ սեփական հայրենակցի արյունը ծծող, մահակը ազգակցի մեջքին ջարդող...

Հեղինակ՝ Տաթևիկ Բաբայան

Այս նյութը դիտել են - 9080 անգամ