Իշխանություն կոչվածը ժողովրդին դրել է անելանելի վիճակում2016-08-02 13:10:00
25-ամյա անկախ պետության ամոթն է ինքնահրկիզված մարդու մահը:
Միայն բոլոր առումներով ձախողված իշխանությունը կարող է այնքան «ճկուն» միտք ունենալ ու արագ հանրությանը փոխանցել արդեն մահացած մարդու «ասածները»:
Դե, վստահ են, հո մարդը հոգեդարձ չի՞ լինելու, որ հերքի իր անունից «փոխանցված խոսքը,»:
Անկախ դրդապատճառներից, փաստ է, որ գործող իշխանությունների ստեղծած նողկալի իրականության զոհն է այդ մարդը: Մինչ այս ցավալի դեպքը, վերջին տարիներին արձանագրված ինքնասպանությունների թվի աճը ինչո՞վ եք բացատրում:
Երեւի, լավ կյանքից են մարդիկ գնում իրենց մոստից գցում, կախվում կամ այլ ճանապարհով կյանքին վերջ տալիս...
Իշխանություն կոչվածը ժողովրդին դրել է անելանելի վիճակում, բոլոր «օդերը փակել» է սովորական մահկանացուի համար եւ ուզում է, որ դիմանան ու ապրեն...
Եթե չեն դիմանում, ուրեմն՝ թմրամոլ ու վարակակիր են, բոմժ ու անմեղսունակ են...
Երկրի անունը փոխեք, դրեք՝ հոգեբուժարան, պրծեք, էլի՛...
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1195 անգամ