Անբարոյական է, երբ քաղաքական գործիչը չի ուզում հաղթել ընտրություններում. Շարմազանով
2015-12-01 23:59:00

 Ի սկզբանե Հանրապետական կուսակցությունը եղել է պառլամենտական կառավարման կողմնակից: Եվ այս 24 տարիների ընթացքում միշտ քննարկումներ են եղել, և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը մշտապես եղել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Շարմազանովի խոսքով դեկտեմբերի 6-ի հանրաքվեի «Այո»- ն Հանրապետական կուսակցության համար ամեն գնով անհրաժեշտ չէ. «Մեզ համար «Այո»-ի քարոզչությունը կյանքի ու մահվան հարց չէ: Մեզ համար կան բազում այլ առաջնայի նխնդիրներ, որի համար էլ կան պետական մարմիններ , որոնք իրականացնում են իրենց աշխատանքը»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Ըստ Շարմազանովի, ընդիմություն ասվածը երբեմն բազմաշերտ է, և վերջինս համաձայն չէ, թե ընդիմությունը բողոքում է:

«Ընդիմության մի հատվածը, եթե կուզեք՝ ընդիմության մարգինալացված հատվածը՝ ի դեմս ՀԱԿ-ի, ընդիմության գոնե պառլամենտական ամենալայն հատվածը «Այո» է ասել Սահմանադրությանը, և 104 կողմ ձայները խոսում են այն մասին, որ պառլամենտական ուժերի մեծամասնության մոտ կա քաղաքական կոնսոլիդացիա: Մենք մեղավոր չենք, որ այդ քաղաքական կուսակցությունները չունեն այնքան քանակությամբ վստահված անձիք, որ կարողանան իրենք իրենց տեղերը պահպանել: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ չէ, բարոյական չէ ՝ կանխավ իրենց իսկ քաղաքացիներին մեղադրել վաճառվելումեջ»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ընդիմության ոչ բավարար քանակությամբ վստահված անձանց թեմային, Շարմազանովն ասաց. «Մենք մեղավոր չենք, որ այդ քաղաքական կուսակցությունները չունեն այնքան քանակությամբ վստահված անձիք, որ կարողանան իրենք իրենց տեղերը պահպանել: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ չէ, բարոյական չէ ՝ կանխավ իրենց իսկ քաղաքացիներին մեղադրել վաճառվելումեջ: Եթե նույն այդ քաղաքական կուսակցությունները 100-ից ավելի տեղամասերում չեն կարողանում ապահովել վստահված անձիք, էդ մարդիկ ոնց են վաղը ժողովրդին առաջնորդելու»:

Շարմազանովն աննորմալ է համարում այն, որ քաղաքական գործիչը գնա ընտրության և ասի, որ չի ուզում հաղթել: «Ցանկացած քաղաքական կուսակցություն, կամ քաղաքական գործիչ, եթե գնում է ընտրությունների և ասում է՝ ես չեմ ուզում հաղթել, դա աննորմալ է և անբարոյական է: Դա նույն բանն է, որ ՌեալՄադրիդը մտնի Բարսելոնայի հետ խաղի ու ասի ես եկել եմ պարտվելու: Եթե դու գնում ես քաղաքական պայքարի և ասում ես ՝ ժողովուրդ ջան ես եկել եմ պարտվելու, ոչ-ոք քեզձայն չի տա: Եվ ես, նախ խնդրում եմ Հանրապետական կուսակցությունից բոբո չսարքեք: Հանրապետական կուսակցությունն իր բոլոր թերություններով հանդերձ ՀՀ-ի ամենակայացած կուսակցությունն է: Մենք մեր աչքի գերանը տեսնում ենք, և դա է պատճառը, որ ուզում ենք բարեփոխել ու փոփոխությունների ենթարկել մեր կառավարման համակարգը»,-ասաց Շարմազանովը:

Այս նյութը դիտել են - 2417 անգամ