ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հանարպետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի տիրապետում անհրաժեշտ ունակությունների, որպեսզի զբաղեցնի Միացյալ Նահանգների նախագահի աթոռը:
Ըստ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարաք Օբամայի, սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփը չունի հիմնական գիտելիքներ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի առանցքային հարցերի վերաբերյալ:
Նման հայտարարություններ Օբաման ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Օբամայի խոսքերին ի պատասխան, սակայն, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պիտանի չէ հենց դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Ըստ Թրամփի, Հիլարի Քլինթոնը չի կարող աշխատել որեւէ պետական պաշտոնում: Բացի սա՝ միլիարդատերը Օբամային եւ Քլինթոնին մեղադրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Այս նյութը դիտել են - 3458 անգամ