«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր` օգոստոսի 2-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարել է` «Վերցրել եմ ավել-սավոկը եւ մաքրել եմ աղբը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը` նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ընտրելու միջնորդությունը հիմնավորումներ չունի:
«Այս միջնորդությունը առարկայազուրկ է՝ հիմնված ենթադրությունների վրա: Հենց այդպես էլ գրված է` կա ենթադրություն, որ Արայիկ Խանդոյանը կարող է անհարգալից լինել նախաքննության ընթացքում: Թե Արայիկ Խանդոյանի հարգալից լինելը հայ ժողովուրդը չգիտի եւ հիմա վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ նա կարող է անհարգալից լինել կամ կարող է այլ անձանց վրա ազդեցություն գործադրել»,- նշել է փաստաբանը:
Նշենք, որ այս պահին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջով ընտրելու միջնորդության քննարկումը:
Այս նյութը դիտել են - 5769 անգամ