Վարուժան Ավետիսյանին կալանավորեցին երկու ամսով
2016-08-02 21:54:00

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Այս նյութը դիտել են - 5360 անգամ