Մարդը կորցրել էր տունը և դատարանների անարդարության զոհն էր
2016-08-03 11:23:00

Այս մարդու այրվելը աչքիս առաջ է եղել ու մինչև հիմա այդ տեսարանն աչքիս առաջ է։ Իր ոտքով գնացել էր՝ հրաժարվելով նստել ոստիկանության մեքենան, քանի որ շտապ օգնություն այդպես էլ չեկավ։ Ես մտածում էի այրվածքներն ուրեմն շատ ծանր չեն ու կապրի, բայց դժբախտաբար չապրեց։

Անարդարությունը ինչ հուսահատ քայլի է բերում։
Իսկ այրվածքաբանական կենտրոնի տնօրեն՝ Նորայր Դավիդյանը չգիտեմ ինչու լկտիաբար ստում է, թե իրեն չեն փորձել օգնել։ Անհապաղ օգնել են ոնց կարողացել են։
Ու նաև փորձում են ալկոհոլիզմի խնդիր մեջ բերել, որպեսզի շեղեն իրական խնդրից, մարդը կորցրել է տունը և դատարանների անարդարության զոհն է։
Այս դեպքը շատ լուրջ ազդակ է, ինչը փորձում են անտեսել։ 

Վահրամ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 7821 անգամ