Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
2016-08-03 12:55:00

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում  Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Այս նյութը դիտել են - 2933 անգամ