Գարեգին Չուքասզյանի ներկայացրած ձայնագրությունը (տեսանյութ)
2016-08-04 12:44:00

Ես նախագահի հետ նոր զանգեցի, ինքը ասում ա՝ երբ որ տղաները զենքը վայր դնեն, նախապես պայմանավորվել էինք, ես խոսք եմ տալիս եւ պաշտոնական հայտարարություն արել եմ, ես կընդունեմ Ժիրայրին:

-Վիտո, մենք ասինք, չէ՞, ցավդ տանեմ, մենք իրանց հետ պայմանավորվել ենք, հիմա էդ ջահելներն էլ սպասում են Վիտոյի խոսքին, ախպեր ջան, մենք ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մեր մոտից հեռախոսով կապվի, տղերքը լսեն, ախպեր ջան:

-Հիմա էդ հնարավորությունները չի ստեղծվում, ի՞նչ անեմ, ինձնից չի կախված: -Խնդրում եմ ախպերական, ոնց մտել ենք մեր խնդիրն էս չի եղել, որ արյուն թափվի-Արայիկ Խանդոյան:

Սա մի հատված է Գարեգին Չուքասզյանի ասած այն ձայնագրությունից, որտեղ ՊՊԾ գունդը գրավելու օրերին «Սասնա ծռերի» հետ գլխավոր բանագնաց Վիտալի Բալասանյանը փորձում է հասնել զինյալների զենքերը վայր դնելուն: Այս ձայնագրությունում զրուցակիցները պարոն Բալասանյանն ու Միայնակ Գայլն են: Այնուհետեւ զրույցին խառնվում է Վարուժան Ավետիսյանը:

Պարոն գեներալ, մի բան եմ ուզում ճշգրտման համար, Վարուժանն ա: Ուրեմն, Ժիրայրի հեռախոսով խոսելը նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման հետ… –Չի լսվում:

-Ասել ա, լավ ա արել, խոսքի տերը կլինի, կհանդիպեն, հարցը կքննարկեն… –Վարուժան, տեղդ փոխի…

–Էս տղաների ասածը վերաբերվում ա զենքը հանգիստ դնելուն, դուրս գալուն էդ մի քանի հոգու: Մենք չենք ուզում երիտասարդների եւ իրենց վրա շտուրմ անող երիտասարդների կյանքը վտանգվի: Ընդամենը ձեզ խնդրում ենք էս հարցը ապահովել՝ որ Ժիրայրը ասի տղաներին, որ զենքը դնեն, դուրս գան, նոր հետո ինչպես Սերժ Սարգսյանն ասել ա՝ էդ խոսակցությունը կգնա:

Գեներալ Բալասանյանը սակայն չի նահանջում Սերժ Սարգսյանի դերակատարության մասին խոսելուց: Նա ասում է, որ տղաները կարող են հանգիստ զենքերը վայր դնել, նրանց ոչինչ չի սպառնում, երաշխավորն ինքը՝ գեներալն է

Դու ջահելներին էլ ասա, հանգիստ՝ էդ պատասխանատվությունը իմ վրա եմ վերցնում, որեւէ մեկին ոչ խոշտանգելու են, կտտանքների ենք ենթարկելու, արխային մնացեք 100 տոկոս:

-Բրատ, հարցն էդ չի, ոչ խոշտանգումից եմ վախենում, ոչ էլ կտտանքներից-Արայիկ Խանդոյան:

Վարուժան Ավետիսյանը եւ Արայիկ Խանդոյանը համառորեն գեներալին խնդրում են իրենց կապել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի իրենք կարողանան իրենցից ավելի երիտասարդ զինյալներին համոզեն վայր դնել զենքերը, նրանց հենց Ժիրայրի հրահանգն է պետք

Պարոն գեներալ, իրավիճակը հետեւյալն ա՝ 6-7 հոգի մեր խոսքն անվերապահ չեն ընդունում: Ասում են, որ մենք անվերապահ ընդունում ենք Ժիրայրի խոսքը: Էս մարդիկ չեն հանձնվելու, եթե միայն Ժիրայրի խոսքը լինի:

Գեներալ Բալասանյանը տագնապներ ունի՝ իսկ եթե Ժիրայրը չի ասում, որ զենքերը վայր դրեք կամ վարվեք ձեր հայեցողությամբ

Հիմա էդ մարդկանց մենք էլ համոզում ենք, չենք կարողանում համոզել: Էդ մարդիկ ասում են՝ թող Ժիրայրը ասի: Հիմա ի՞նչ խնդիր ա, պարոն գեներալ, ինչպե՞ս ընդունեցիք:

-Վարուժան, ուրեմս ինձ դրա համար էլ ա ժամանակ պետք, կարծիք պետք է ներկայացնեմ նախագահին, բայց եթե Ժիրայրը խոսի ձեր հետ, կամ ասի զենքերը վայր մի դրեք, ի՞նչ ենք անելու:Ես համոզված եմ, որ ինքը ասելու ա: Առաջին օրը, որ Ալեքը եկավ, Ալեքը փոխանցեց Ժիրայրի խոսքերը, որ ամեն ինչ արեք, որ արյունահեղություն չլինի: Ես համոզված եմ, որ ինքն ա ասելու, անպայման էդպես ա ասելու, ուրիշ բան չի ասելու: Հասկանում եմ, իսկ եթե ինքը հանկարծ հրաժարվի կամ ասի դուք որոշեք, ի՞նչ եք անելու:

-Ես չեմ կարծում, որ ինքը չի ասելու տղաներին, որ հանձնվեք, ասելու ա՝ խելառություն մի արեք, զենքերը վայր դրեք, դուրս եկեք:

Ի վերջո գեներալը հանձնվում է՝ ինքը չի կարող Ժիրայրի հետ կապի հարցը լուծել , ինքն առաջարկում է, որ նրանք, ովքեր առանց Ժիրահրի խոսքը լսելու դուրս չեն գա, թող մնան տարածքում

Որեւէ պրոբլեմ չկա, է, ես ասում եմ՝ ես չեմ կարում էդ հարցը լուծեմ: Ես ասում եմ՝ ովքեր չեն ուզում թող մնան, ես չեմ թողնի որպեսզի դիպուկահարները կրակեն: -Պարոն գեներալ, մենք մեր ընկերների համար պատասխանատու ենք, դա ստորություն է, եթե մենք առանձին դուրս գանք, իրենք առանձին: Էկեք էս հարցը մի բարդացրեք: Ձեր նման հեղինակություն ունեցող մարդու համար՝ զանգում եք բանտի ղեկավարությանը, Ժիրայրը մի խոսք ասում ա ու վերջ:

Պարզ չէ, թե այս բանակցություններն ինչ վերջաբան են ունենում, փաստ է, սակայն, որ հուլիսի 31-ին տղաները զենքերը վայր են դնում:Ես նախագահի հետ նոր զանգեցի, ինքը ասում ա՝ երբ որ տղաները զենքը վայր դնեն, նախապես պայմանավորվել էինք, ես խոսք եմ տալիս եւ պաշտոնական հայտարարություն արել եմ, ես կընդունեմ Ժիրայրին:

-Վիտո, մենք ասինք, չէ՞, ցավդ տանեմ, մենք իրանց հետ պայմանավորվել ենք, հիմա էդ ջահելներն էլ սպասում են Վիտոյի խոսքին, ախպեր ջան, մենք ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մեր մոտից հեռախոսով կապվի, տղերքը լսեն, ախպեր ջան: -Հիմա էդ հնարավորությունները չի ստեղծվում, ի՞նչ անեմ, ինձնից չի կախված: -Խնդրում եմ ախպերական, ոնց մտել ենք մեր խնդիրն էս չի եղել, որ արյուն թափվի-Արայիկ Խանդոյան:

Սա մի հատված է Գարեգին Չուքասզյանի ասած այն ձայնագրությունից, որտեղ ՊՊԾ գունդը գրավելու օրերին «Սասնա ծռերի» հետ գլխավոր բանագնաց Վիտալի Բալասանյանը փորձում է հասնել զինյալների զենքերը վայր դնելուն: Այս ձայնագրությունում զրուցակիցները պարոն Բալասանյանն ու Միայնակ Գայլն են: Այնուհետեւ զրույցին խառնվում է Վարուժան Ավետիսյանը:

Պարոն գեներալ, մի բան եմ ուզում ճշգրտման համար, Վարուժանն ա: Ուրեմն, Ժիրայրի հեռախոսով խոսելը նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման հետ…

–Չի լսվում:

-Ասել ա, լավ ա արել, խոսքի տերը կլինի, կհանդիպեն, հարցը կքննարկեն… –Վարուժան, տեղդ փոխի…

–Էս տղաների ասածը վերաբերվում ա զենքը հանգիստ դնելուն, դուրս գալուն էդ մի քանի հոգու: Մենք չենք ուզում երիտասարդների եւ իրենց վրա շտուրմ անող երիտասարդների կյանքը վտանգվի: Ընդամենը ձեզ խնդրում ենք էս հարցը ապահովել՝ որ Ժիրայրը ասի տղաներին, որ զենքը դնեն, դուրս գան, նոր հետո ինչպես Սերժ Սարգսյանն ասել ա՝ էդ խոսակցությունը կգնա:

Գեներալ Բալասանյանը սակայն չի նահանջում Սերժ Սարգսյանի դերակատարության մասին խոսելուց: Նա ասում է, որ տղաները կարող են հանգիստ զենքերը վայր դնել, նրանց ոչինչ չի սպառնում, երաշխավորն ինքը՝ գեներալն է

Դու ջահելներին էլ ասա, հանգիստ՝ էդ պատասխանատվությունը իմ վրա եմ վերցնում, որեւէ մեկին ոչ խոշտանգելու են, կտտանքների ենք ենթարկելու, արխային մնացեք 100 տոկոս:

-Բրատ, հարցն էդ չի, ոչ խոշտանգումից եմ վախենում, ոչ էլ կտտանքներից-Արայիկ Խանդոյան:

Վարուժան Ավետիսյանը եւ Արայիկ Խանդոյանը համառորեն գեներալին խնդրում են իրենց կապել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի իրենք կարողանան իրենցից ավելի երիտասարդ զինյալներին համոզեն վայր դնել զենքերը, նրանց հենց Ժիրայրի հրահանգն է պետք

Պարոն գեներալ, իրավիճակը հետեւյալն ա՝ 6-7 հոգի մեր խոսքն անվերապահ չեն ընդունում: Ասում են, որ մենք անվերապահ ընդունում ենք Ժիրայրի խոսքը: Էս մարդիկ չեն հանձնվելու, եթե միայն Ժիրայրի խոսքը լինի:

Գեներալ Բալասանյանը տագնապներ ունի՝ իսկ եթե Ժիրայրը չի ասում, որ զենքերը վայր դրեք կամ վարվեք ձեր հայեցողությամբ

Հիմա էդ մարդկանց մենք էլ համոզում ենք, չենք կարողանում համոզել: Էդ մարդիկ ասում են՝ թող Ժիրայրը ասի: Հիմա ի՞նչ խնդիր ա, պարոն գեներալ, ինչպե՞ս ընդունեցիք:

-Վարուժան, ուրեմս ինձ դրա համար էլ ա ժամանակ պետք, կարծիք պետք է ներկայացնեմ նախագահին, բայց եթե Ժիրայրը խոսի ձեր հետ, կամ ասի զենքերը վայր մի դրեք, ի՞նչ ենք անելու:Ես համոզված եմ, որ ինքը ասելու ա: Առաջին օրը, որ Ալեքը եկավ, Ալեքը փոխանցեց Ժիրայրի խոսքերը, որ ամեն ինչ արեք, որ արյունահեղություն չլինի: Ես համոզված եմ, որ ինքն ա ասելու, անպայման էդպես ա ասելու, ուրիշ բան չի ասելու: Հասկանում եմ, իսկ եթե ինքը հանկարծ հրաժարվի կամ ասի դուք որոշեք, ի՞նչ եք անելու: -Ես չեմ կարծում, որ ինքը չի ասելու տղաներին, որ հանձնվեք, ասելու ա՝ խելառություն մի արեք, զենքերը վայր դրեք, դուրս եկեք:

Ի վերջո գեներալը հանձնվում է՝ ինքը չի կարող Ժիրայրի հետ կապի հարցը լուծել , ինքն առաջարկում է, որ նրանք, ովքեր առանց Ժիրահրի խոսքը լսելու դուրս չեն գա, թող մնան տարածքում

Որեւէ պրոբլեմ չկա, է, ես ասում եմ՝ ես չեմ կարում էդ հարցը լուծեմ: Ես ասում եմ՝ ովքեր չեն ուզում թող մնան, ես չեմ թողնի որպեսզի դիպուկահարները կրակեն:

-Պարոն գեներալ, մենք մեր ընկերների համար պատասխանատու ենք, դա ստորություն է, եթե մենք առանձին դուրս գանք, իրենք առանձին: Էկեք էս հարցը մի բարդացրեք: Ձեր նման հեղինակություն ունեցող մարդու համար՝ զանգում եք բանտի ղեկավարությանը, Ժիրայրը մի խոսք ասում ա ու վերջ:

Պարզ չէ, թե այս բանակցություններն ինչ վերջաբան են ունենում, փաստ է, սակայն, որ հուլիսի 31-ին տղաները զենքերը վայր են դնում:


a1plus.am

Այս նյութը դիտել են - 4309 անգամ