Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած 58-ամյա Քաջիկ Գրիգորյանը ստացած 70 տոկոս այրվածքներից նախօրեին մահացել է:
Նրան խնամող քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սա եղբոր բողոքի ակցիան էր` ընդդեմ դատավորների անարդարության, պատմել էր, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրականտունն ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարաններ պետք է ստանային: Բայց եղբոր աղջիկըխաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին: 4 տարիշարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայցդատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են: Վերջին «հարվածը»ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ: Մտածում են Եվրոպական դատարան դիմելումասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն:
Ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանն այսօր ներկայացրել է նոր մանրամասներ.
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Այս նյութը դիտել են - 6134 անգամ