ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց և լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ամփոփեց նիստը: «Քննարկվեցին օրվա կարևոր խնդիրները՝ մեր վերջին իրադարձությունների հետ կապված, զարգացումների հետ կապված, որ կլինեն այսուհետ և ներկուսակցական հարցներ»,- ներկայացրեց Նաղդալյանը:
Անդրադառնալով այսօրվա պաշտոնանկություններին, Նաղդալյանը նկատեց, որ պաշտոնական մեկնաբանություններն արդեն իսկ պերճախոս են, ու ինքն ավելացնելու բան չունի: «Գևորգ Կոստանյանը նույնպես բացատրություն է տվել»,- նկատեց նա:
Վերջինս նշեց, որ պաշտոնանկութունները կապված չեն Սերժ Սարգսյանի՝ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հետ: Խոսելով այսօրվա հրապարակված «Սասնա ծռեր»-ի և Վիտալի Բալասանյանի բանակցությունների ձայնագրության մասին, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է ընդունել Ժիրայր Սեֆիլյանին, վերջինս ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը մշտապես իր խոստումներն անմնացորդ կատարում է:
Այս նյութը դիտել են - 3829 անգամ