Ձեր համար «օրենքի գիծը» մարշրուտնու գծերն են......2016-08-05 00:55:00
Առավոտ շուտ անեկդոտ կարդալը զվարճալի է: Մանավանդ, երբ այն ներկայացնում է ՀՀԿ-ական բիզնես-վումնը:
Հ. Նաղդալյանը հայտարարում է, թե «Նախագահն ասաց, որ բոլոր այն անձինք, ովքեր հուլիսյան դեպքերի ժամանակ անցել են օրենքի գիծը, պատժվելու են»:
Անօրինության, անպատժելիության, անիրավության բացառիկ մարմնավորում հանդիսացող ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդը խոսում են «օրենքի գիծն»անցնելու մասին:
Ձեր համար «օրենքի գիծը» մարշրուտնու գծերն են, կարմիր կետագծերն են, բահով զինովներին մահվան բերան տանող գծերն են, երկիրն ու ժողովրդին կողոպտելու-թալանելու համար դեպի պետբյուջե տանող «մայրուղու գծերն» են, 5 տոկոս փայ մտնելու «VIP» գիծն է եւ նամանօրինակ լիքը ճանապարհներ ունենք, որ ուզած պահին կարող եք անցնել օրենքի գիծը՝ թքելով թղթի վրա գրված օրենքի վրա...
Ի՞նչ օրենքի...Սահմանադրությա՛ն...
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 8428 անգամ