Վլ. Գասպարյանի անվտանգության աշխատակիցը Սարի թաղում սադրանք է հրահրել
2016-08-05 02:17:00

Հաղորդում հանցագործության մասին. Lragir.am- լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից

Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են հուլիսի 29-ին Սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին:

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:

Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտնաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանը: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:

Կից ուղարկում եմ ձեզ կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար:

lragir.am

Այս նյութը դիտել են - 3193 անգամ