Վերջին օրերին խաղաղ ցույցերը չեն դադարում, դրա հետ մեկտեղ չի դադարում նաև ոստիկանության և, առհասարակ, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը:
Քիչ է, որ երեկ հարձակվել էիք և դաժան ծեծի ենթարկել ակտիվիստի, հըլը մի բան էլ մարդկանց կալանավորել եք (http://www.7or.am/am/news/view/111202/) , ուզում եք իրենց նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանե՞ք:
Ինչա, Երանոսյան եղբայրներին պրեմիա տալու համար բյուջեում փող չկա, որոշել եք մեզանի՞ց էտ փողը ստանաք:
Լավ էլ տեղավորվել եք` համ մեզ տփում եք, համ մեզ տուգանում եք ու հըլը մի բան էլ բերդերում փագո՞ւմ եք: է՞ս ա Սերժ Սարգսյանի կողմից խոստացված արագացված բարեփոխումները:
Հիմա ի՞նչ, եթե վաղը-մյուս օրը սրտներդ «սամալյոտի միս» ուզի ու որոշեք սեփական ավիաընկերություն բացել, ի՞նչ եք անելու, Հյուսիսային պողոտայում երեխեքի հետ քայլող մամաների՞ն եք տուգանելու նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Մենք նենց վիճակում ենք, որ մեծ ընտրություն չկա, կամ սրանք` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեզ շարունակում են ծաղրել և ահաբեկել, կամ մենք սրանց սաղին «բիրիքով» ուղարկում ենք չվաստակած թոշակի: