Երգահան Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել։
Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Այս մասին Ա1+-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
a1plus.am
Այս նյութը դիտել են - 3145 անգամ