Նժդեհը նորից գերեզմանում շուռ եկավ, Բաղրամյանն էլ ձիուց իջավ...
2016-08-05 12:59:00
Պարզեցի, որ երկու տասնամյակ ՀՀ Զինված ուժերում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը ոչ մի մեդալ կամ շքանշան չունի:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտած Վարուժանին երբե՛ք չեն պարգեւատրել:
Փոխարենը  գյուռ-գյուռ պարգեւատրել են մեկ այլ գնդապետի՝ Լիսկային:
Գորիսի մարզպետ, «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր»Սուրիկ Խաչատրյանին պարգեւատրել են «Գարեգին Նժդեհ» «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ նմանատիպ մեդալներով եւ շքանշաններով:Անգամ՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով /էս վերջինը, երեւի, Սիլվային ծեծելու համար...Մնացածն էլ՝ դե, գիտեք ինչ քաջագործությունների համար/:
Կարճ ասած՝ Նժդեհը նորից գերեզմանում շուռ եկավ, Բաղրամյանն էլ ձիուց իջավ...
  Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 7755 անգամ