Կոնգրեսը ԱՄՆ-ի 2016 թվականի բյուջեն հաստատել է առանց միջադեպերի
2015-12-22 09:15:00

Ի տարբերություն սովորական դարձած տարեվերջյան վիճաբանություններին, այս տարի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին միմյանց աշխատանքը: Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատեց 2016 թվականի բյուջեն, որը կազմում է 1 տրիլիոն 1 միլիարդ դոլար: Նախագահ Բարաք Օբաման այս կապակցությամբ հայտնել է իր գոհունակությունը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, տարին բարձր նոտայով եզրափակելու համար: Այս բյուջեն, ինչպես արդեն ասել եմ, մեծ ներդրում կլինի բանակի և միջին խավի բարելավման համար։», ասել է նա:

Հանրապետականները, այդ թվում՝ սենատոր Ջոն Քորնին գոհունակություն հայտնեցին ԱՄՆ-ից վառելիքի արտահանման շուրջ արգելքի վերացման կապակցությամբ:

Քորնիի խոսքերով,- «Արգելքը վերացնելով՝ Միացյալ Նահանգները բարեկամ իր երկրներին կտա էներգիայի իրենց պաշարները դիվերսիֆիկացնելու հնարավորություն, և կզրկի մյուսներին՝ գազի ու նավթի պաշարները որպես զենք կիրառելու հնարավորությունից։»:

Դեմոկրատ կոնգրեսականները, ինչպես Ներկայացուցիչների պալատից Նիթա Լովին, ուրախ էին առողջապահության ոլորտի և այլ տեղական բարեփոխումների համար:

Ինչպես Լովին է ասել,- «Մեծաթիվ մարդիկ կախում ունեն բյուջեից, նրանք ովքեր տառապում են ՁԻԱՀ-ի վարակով, Ալցհայմերի հիվանդությամբ կամ աութիզմով»:

Իհարկե քվեարկությունը չանցավ առանց հակասական կարծիքների։ Հանրապետական սենատոր Մայք Լիի խոսքերով, օրենքը ուսումնասիրելու համար իրենք քվեարկությունից առաջ բավականին ժամանակ չեն ունեցել»:

Սակայն ընդհանուր առմամբ օրենսդիրները գոհ էին, որ որոշումը կայացվեց երկու կուսակցությունների համաձայնությամբ։ Սենատի մեծամասնության ղեկավարը նույնիսկ գովեստի խոսքեր ասաց Դեմոկրատական կուսակցության այն անդամների հասցեին, ում ջանքերով նաև այս օրինագիծը կդրվի նախագահի սեղանին։

Իսկ Կոնգրեսում տիրող այս համերաշխությունը քննության կդրվի 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Այս նյութը դիտել են - 1523 անգամ