Պավել Մանուկյանի պարգևների թիվն ընդամենը 2-ն է, իսկ դասալիք պարոն Տարոն Մարգարյանի պարգևների թիվը՝ 142016-08-07 01:07:00
Պարզեցի, որ արցախյան ազատամարտի բովով անցած, ադրբեջանական դիվերսիոն զորամիավորման դեմ կռված, Շուշիի բանտում հայտնված ու կտտանքների ենթարկված Պավել Մանուկյանի պարգևների թիվն ընդամենը 2-ն է, իսկ բանակում չծառայած, դասալիք պարոն Տարոն Մարգարյանի պարգևների թիվը՝ 14:
Է՛լ Նժդեհի, է՛լ Անդրանիկ Օզանյանի, է՛լ Լեռնահայաստանի արծիվ, է՛լ Ապարապետ Վազգեն Սարգսյանի, է՛լ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալներ ու շքանշաններ...շարքը երկար է եւ, եթե Տարոն Մարգարյանը ամբողջը կրի՝ կպահանջվի եւս մեկ կոստյում:
Պատկերացրեք՝ համ էլ Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով է պարգեւատրվել ՀՀԿ-ական քաղաքապետը:
Շուտով, երեւի, Տարոնը Նանսենի պես հումանիստ դառնա ու Խաղաղության Նոբելյան մրցանակ էլ ստանա:
Իսկ ազատամարտիկն անցյալ տարի հետ է վերադարձրել իր մեդալն ու շքանշանը: Դե հիմա էլ վիրավոր է եւ նորից բանտում...
Ի տարբերություն, դասալիք նժդեհականների, նրա մեդալները պատրոնդաշին է..
Կիմա Եղիազարյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 10547 անգամ