Լևոն Մկրտչյան եթե չեք կարողանում աշխատել՝ հրաժարական տվեք...
2016-08-07 15:50:00
Երեկ Շանթի «Հորիզոն» ծրագրով մի զարհուրելի նորություն լսեցի: Բուհ ընդունվող երիտասարդությունը մինչև սեպտեմբերի 1-ը եթե վարձը չմուծի, ապա դասերին մասնկացելու իրավունք չունի: Հիմա կասեմ ամենայն խստությամբ՝ «լևոն մկրտչյան թքեմ ձեր երեսին»: Բա դո՛ւք եթե դաշնակցական եք ու պատմական գիտությունների թեկնածու, ապա ինձանից հազար անգամ լավ գիտեք, որ դարասկզբին 1919 թվին սոված, գաղթականներով ու տիֆով հիվանդ մոտ կես միլիոն մեր թշվառ ու անտեր հայրենիքում նույն դաշնակցության անդամ մեծ գիտնական Նիկոլ Աղբալյանը Երևանում կարողացավ համալսարան ստեղծել ու ուսման վարձի մասին խոսք անգամ լինել չէր կարող:
Հիմա ասում եք փող չկա:
Տարեկան մոտ 3 մլրդ. դոլար երկրից փող դուրս բերելու համար փող կա՝ ուսման համար փո՛ղ չկա:
Մեկ միլիոն դոլարից ավելի թանկ արժեցող առանձնատներ սարքելու համար փող կա՝ ուսման համար փող չկա՞:
Ամեն մի տունը մի բուհի կամ մի ֆակուլտետի տարածք է զբաղեցնում, ու եթե չեք կարողանում աշխատել ու ավելացնել պետբյուջեից ուսման համար հատկացումները, ապա տղամարդ եղե՛ք ու հրաժարական տվե՛ք:
Դուք մտա՞ք վարչապետի ու Սերժի մոտ փող հատկացնելու հարցով նրանք մերժեցին: Նրանք կմերժեն, քանի որ նրանց ախորժակի վրա արգելակային կոճալ չկա:
Դուք ուղղակի չեք կարողանում համոզել, ու եթե չեք կարողանում՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք:
Աշոտ Ժամկոչյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 8552 անգամ