Դիտելով այս տեսանյութերը, հասկանում ենք, որ այսպիսի փնթի կանանց պատճառով է, որ Երկիրը Երկիր չդարձավ: Հանուն 5000 դրամի այսպիսինները վաճառեցին ոչ միայն իրենց հոգին, այլ նաև մարմնի որոշ մասեր:
Տեսանյութի «հերոսուհուների» ասելով, կարելի է Սամվել Ալեքսյանյանին սրբերի շարքերը դասել, անգամ ավելին՝ վերջինս իրենց Աստվածն է:
Հարց է առաջանում, այս կանանց ընտանիքի անդամները, բարեկամները, հարևանները ինչ զգացողություն կունենան 5000 դրամի, մի կգ. շաքարավազի կամ 2 բուխանկա հացի համար վաճառած կանանց ելույթը դիտելիս:
Հետաքրքիր է, եթե այս կանանց հիմա գումար տան վարչապետը, քաղաքապետը, ոստիկանապետը և շատ օլիգարխներ, նրանց մոտ «աստվածների» շարքը կավելանա՞:
Սա է մեր իրականությունը....Ցավալի է, բայց փաստ է....
Տեսանյութերը՝ A1Plus-ի Apr 17, 2012 և Aravot.am-ի Oct 9, 2013
Այս նյութը դիտել են - 2001 անգամ