Օբաման պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում գագաթաժողով անցկացնել
2015-12-21 10:08:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող տարվա սեպտեմբերին պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում գագաթաժողով անցկացնել` նպատակ ունենալով քննարկել փախստականների գլոբալ խնդիրը:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահ և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:



«Մեծ հպարտությամբ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ-ի նախագահը 2016թ. սեպտեմբերին գագաթաժողով կանցկացնի գլոբալ միգրացիոն ճգնաժամի հարցերով»,-սոցկայքում գրել է պաշտոնյան։



Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, Օբաման պատրաստվում է վետո կիրառել փախստականների ընդունման գործընթացը սահմանափակող օրինագծի նկատմամբ։

Այս նյութը դիտել են - 1398 անգամ