Որևէ երկրի հետ բարեկամ լինելը ամենևին չի ենթադրում մեր հողում նրա ռազմաբազայի առկայությունը...
2016-08-07 23:20:00

     «Սասնա ծռեր» ջոկատի «խորհրդատուներին»
 (Ուղերձ Իգոր Մուրադյանի կարծիքը կիսողներին)
Ռուսներին ատելը կամ ընդունելը ըստ էության նույն երևույթն է: Երկու դեպքում էլ, թե՛ատողները և թե՛ սիրողները փակված են նույն մենթալ իրականության մեջ և նույն կախվածությունն ունեն նրանցից: Թե՛ մեկը, թե՛ մյուսը ռուսի համար նույն արժեքն ունեն. նա իրեն ատողին ֆիզիկապես է ոչնչացնում, իսկ սիրողին՝ բարոյապես: 
Ժամանակն է չեզոք վերաբերմունք դրսևորել ռուսների հանդեպ:
Ուստի, մյուս ծայրահեղությունը՝ ռուսատյացությունը հարկավոր է դադարեցնել. «Սասնա ծռեր» ջոկատի պայքարի հաջողությունը չչափել միտինգներում հնչած հակառուսական կոչերի քանակով:
Խնդիրը դեռ մեր երկրի ներսում է, հարկավոր չէ ժամանակից առաջ ընկնել: Եվ ինչո՞ւ բացառել կուռ ՀՀ տեսնելու պարագայում ռուսական կայսրության նահանջը:
Պարոնա՛յք, Վարուժան Ավետիսյանին քննադատելու, շտկումեր անելու և շարժումը ձեր պատկերացումների ուղղությամբ տանելու փոխարեն գտեք ձեր տեղը շարժման մեջ: Ձեր բոլոր գործողություններում առաջնորդվեք ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հետ խելքով չափվելով, այլ ընդամենը խելոք վարքագիծ դրսևորելով: Գործեք ազգային ազատագրական շարժման տրամաբանության շրջանակներում:
Ժողովուրդը գնում է նրանց ետևից՝ ում սիրում է:
Համախմբվում են սիրո շուրջ, քանզի մարդու ունիկալ հատկությունները ի հայտ են գալիս սիրո լույսի ներքո:
Կրկին ուզում եմ վերադառնալ հակառուսական կոչերի կողմնակիցներին, եթե վստահ եք ձեր համոզմունքներում, «Սասնա ծռեր» ջոկատի մարտիկների սկսած ազգային ազատագրական պայքարը քննադատելու փոխարեն սկսեք գերտերություններից՝ Ղարաբաղի ճանաչում պահանջել, իսկ ՆԱՏՕ-ից մեզ համար զենք ստանալու դիմաց ռուսական 102-րդ բազան դուրս հրավիրելու գործարքը ի կատար ածել:
Որևէ երկրի հետ բարեկամ լինելը ամենևին չի ենթադրում մեր հողում նրա ռազմաբազայի առկայությունը: .
Վահագն Կոզմոյան
USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 6809 անգամ