Երևանում 36-ամյա ԱԱԾ աշխատակիցն ինքնասպան է եղել
2016-08-08 00:25:00

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչկան վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ռաֆայելյանի գլխավորոթյամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Shamshyani.com -ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգայի անվտանգության ծառայությունում՝ իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Այս նյութը դիտել են - 4995 անգամ