Ուղղակի սպռավոչկայի համար...
2016-08-08 01:46:00

Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 347.8 դրամ:

Երբ նայում ես այս թվերին, հասկանում ես, որ էս երկրում մարդիկ չեն կարա չընդվզեն: Մարդ չի կարա 40 հազար դրամով նորմալ ապրի` էն էլ տարիքն առած մարդը, որն ունի բուժման և հատուկ խնամքի կարիք:

Քանի կենսաթոշակն իրենից աղքատաթոշակ է ներկայացնում, իսկ էտ ընթացքում մեկ մարդու ընտանիքը ասֆալտից կարմիր գծերով փող ա քերթում, տեսախցիկներից ստացած եկամտի առյուծի բաժինն իրեն ա վերցնում, իրենով ա անում Որոտանի ՀԷԿ-ը, մարդիկ ընդվզել են, ընդվզում են և շարունակելու են ընդվզել:

Հետաքրքիր ա, Սերժ Սարգսյանը կարա՞ 40 հազարով գոյատևի, էն էլ ոչ թե մեկ ամիս, այլ մեկ ժամ:

Հետաքրքիր ա, ուղղակի սպռավոչկայի համար` էտ 40 հազար դրամով Սերժ Սարգսյանը քանի՞ անգամ կկարողանա այնպիսի ծաղկեփունջ գնել, որը հարմար կլինի պահել: Բարևներ առաջին տիկնոջը:
Սեւակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 3183 անգամ