Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները:
Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում: Աշոտ Կարապետյանին փոխարինել է Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ կադրային այլ փոփոխություններ՝ Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը:
Այս նյութը դիտել են - 1237 անգամ