Լավ կլիներ եկեղեցիների ու վանքերի փոխարեն մեր իշխանությունները մի-մի գործարան կառուցեին
2016-08-08 13:14:00

Բանգլադեշի շուկայում էինք, չորս կողմը ապրանք, ապրանք, ու իհարկե, թուրքական: Հարցնում եմ տեղական ինչ ունեք, մի 2 բան ամեն տաղավարում կճարվի, որակն էլ ընտիր է, բայց էդ ամբողջ թուրքականի 1 տոկոսն էլ չի կազմում:

Իսկ ինչ է թուրքականը` բավականին գեղեցիկ, բավականին որակյալ ու բավականին մատչելի: Ու մտածում ես` այ մարդ, խի էս շորիկը, էս անկողնու պարագաները, էս սրբիչները, կոշիկները հազար-հազար թալաս-փուլուսը չէին կարա մեր ոսկե մատներ ունեցող հայուհիները կարեին: Կարող էին ու դեռ ավելի լավը կանեին, եթե ամեն մի շրջկենտրոնում նորաթուխ ու անօգուտ եկեղեցիների ու վանքերի փոխարեն մեր իշխանությունները մի-մի գործարան կառուցեին: Մի գործարան, ընդամենը, մի 500 աշխատատեղ, 500 ընտանիք ամեն շրջանից կմնար Հայաստանում, առևտուրը կզարգանար, հայը հայի ստեղծածը կառներ, չէր գնա թուրքականը բերեր, որ մի քիչ էժան դներ, որ ծախեր, արանքում 2 կոպեկ փող աշխատեր: 
Չէ մեզ եկեղեցի է պետք, որի ներսում մի 5-10 տերտեր սաղ կյանքներն առանց աշխատելու ժողովրդի առած մոմի հաշվին ապրեին ու աղոթք մրմնջային եկեղեցու հովանավոր օլիգարխների հոգու փրկության համար:

Անուշ Կլեկչյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5200 անգամ