Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում գտնվող արվեստանոցից գողացել է սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, որի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանն է: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Կիրակի` օգոստոսի 7-ին, հաղորդման համաձայն, ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի որդին` հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնից` Ուսպենսկի նրբանցքում գտնվող ստեղծագործական արվեստանոցից գողացել են հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» քանդակը:
Նրա խոսքով, հանցագործությունը կատարվել է հինգշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում: Քանդակի արժեքն իրավապահները 120 հազար ռուբլի են գնահատել:
ՆԳՆ-ի մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հաստատել են միջադեպի փաստը` նշելով, որ ոստիկանությունը տվյալ դեպքի ստուգում է իրականացնում: «Օգոստոսի 7-ին մոտավորապես 0:40-ին քաղաքացին ոստիկանությանն է դիմել` հայտնելով, որ Ուսպենսկի նրբանցքից գիպսե քանդակ են գողացել: Տեղի ունեցածի փաստով ստուգում է իրականացվում, որի արդյունքում կարող է ընթացակարգային որոշում կայացվել», — ասել է հերթապահ սպան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս նյութը դիտել են - 8096 անգամ