Նիկոլն ու Արթուր Բաղդասարյանը ուղեկցել են վարչապետին
2016-08-08 18:09:00

Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ»-ը հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ անցած հինգշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան և շտապ վերադարձել: Ընդ որում՝ թերթը նշել էր, որ ինքնաթիռը հենց վարչապետին է պատկանում (վարչապետի մամուլի քարտուղարը և ինքնաթիռը գնելու և Հունաստան մեկնելու լուրը հերքել է):

Իսկ իմ աղբյուրների փոխանցմամբ, վարչապետին ուղեկցել են քաղաքական դաշտի կարկառուներ ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավականին ջերմ շփումների մեջ են. նրանց երևի հաճելի անցյալն է միավորում:

Ավելին՝ չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Արթուր Բաղդասարյանի ու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժերը կգնան մեկ դաշինքով՝ որպես նույն «ճակատագրի գերիներ»:

Հայկ Համբարձումյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 6449 անգամ