«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար:
Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր նա ունի, որի պատճառով ոչ միայն հրաժարվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց:
Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ»:
Այս նյութը դիտել են - 4014 անգամ