Համաձայն Թրամփի ծրագրի՝ ամերիկյան ոչ մի ընկերություն չի վճարի իր բիզնեսի եկամուտներից ավելի, քան 15 տոկոս
2016-08-08 21:47:00

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է կտրուկ կրճատել հարկերը, ներգրավել ներդրողների, հրաժարվել անվտանգության վրա արվող ծախսերի մի մասից։ Թրամփը ներկայացրել է իր տնտեսական ծրագիրը Դեթրոյթում օգոստոսի 8-ին ունեցած ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Նա հայտարարել է իշխանության գալու դեպքում «հարկային հեղափոխության» անցկացման մասին, որը կլինի հարկահավաքության համակարգում ամենաընդարձակ փոփոխությունը 80-ականներից ի վեր։

Այսպիսով՝ ձեռնարկատերերի հարկերը պետք է կրճատվեն՝ 35 տոկոսից հասնելով 15 տոկոսի։ Էականորեն կնվազեցվի եկամտահարկը բնակչության բոլոր խմբերի համար։ Նախատեսվում է դրա հաշվարկի պարզեցում։ Կախված եկամուտներից՝ այն կկազմի 12, 25 կամ 33 տոկոս։

Համաձայն Թրամփի ծրագրի՝ ամերիկյան ոչ մի ընկերություն չի վճարի իր բիզնեսի եկամուտներից ավելի, քան 15 տոկոս։

Բացի այդ, հանրապետական թեկնածուն առաջարկում է հեռացնել մի շարք ճեղքեր, որոնք այսօր թույլ են տալիս Ուոլ-Սթրիթի հարուստ ներդրողներին ավելի քիչ հարկեր վճարել։

Ներդրումների գումարներն առաջարկվում է ուղղել շինարարությանն ու երկրի ողջ տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացմանը։

Բացի այդ, Թրամփը մտադիր է վերաբաշխել ԱՄՆ ծախսերը ՆԱՏՕ-ում և ծախսերի մի մասը դնել Վաշինգտոնի դաշնակիցների վրա։

Այս նյութը դիտել են - 4669 անգամ