«Ես կուզենայի նաև, որ «Սասնա ծռերը» լսած լինեին նախագահի վերջին ելույթը». Կարինե Աճեմյան
2016-08-08 23:43:00
«Ես կուզենայի նաև, որ «Սասնա ծռերը» լսած լինեին նախագահի վերջին ելույթը, որում ամեն ինչ ասված էր, և, կարծում եմ՝ այնքան խորքային, բովանդակային, բոլոր հարցերի պատասխանները տրված էին, որ չեմ կարծում, որ այլևս այդպիսի կոչեր պետք են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի նամակը՝ ուղղված ՀՀ իշխանավորներին:
Միաժամանակ նա նշեց, թե ամեն դեպքում դա իրենց իրավունքն է՝ կոչով դիմելու. «Ամեն օր տեսնում ենք, որ նրանցից որևէ մեկը կոչ է հղում: Պարզապես այդ ծայրահեղ դրսևորումները՝ լեքսիկոնի առումով և առհասարակ մտորումների, ինձ թվում է, որ տեղին չեն, որովհետև կարծում եմ, որ և´ ՀՀ, և´ ԼՂՀ ժողովուրդը, և´ իշխանավորները Ղարաբաղի հարցում միակարծիք են: Եվ առհասարակ, դա շատ նուրբ թեմա է, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է այդ հարցը շահարկել»:
168.am
Այս նյութը դիտել են - 1375 անգամ