Արցախի կարգավիճակը պետք է հետաքրքրի միայն հայ ազգին և այն Հայաստանի մաս ճանաչելու և հռչակելու համար բոլորովին էլ կարիք չկա, որ առաջինը դա անի Ադրբեջանը։
Արցախի զարգացումը կախված է միայն և միայն հայերից, մեր ամբողջական մտքի համատեղումից, մեր միասնական կամքից և հոգուց։ Նրանք, ովքեր միջազգային ճանաչման մեջ են տեսնում Արցախ աշխարհի ապագան, թող պատասխանեն մի պարզ հարցի, ինչո՞ւ է Հայաստանը հետընթաց ապրում այդ նույն ճանաչման պարագայում։
Ինչո՞ւ են միջազգային կառույցները խոչընդոտում մեր տնտեսության և արդյունաբերության զարգացմանը։ Իսկ եթե ցանկանում եք միայն տուրիզմը զարգացնել, ապա շատ շնորհակալություն, Հայաստանն արդեն վերածել եք որբերի, ովքեր բերանները բաց սպասում են դրսի ողորմած մեծապարոնների հացի փշրանքներին, իսկ այդ ոլորտի կանանց և աղջիկներին վերածել եք նրանց կենդանական մասը սպասարկող աղախինների…
Արցախը Արցախ է և Հայաստան է իրեն շրջապատող նույնիսկ անմարդաբնակ շրջաններով և հողերով։ Հողեր զիջել–չզիջելու քննարկումների և բանակցությունների պարտվողական հոգեբանությունը փոխարինել է պետք մնացած պատմական տարածքները հետ վերադարձնելու նոր ծրագրերով, որը կհանի մեզ այս փակուղուց։
Չեղարկել ռուս–թուրքական ապօրինի պայմանագիրը։
Այս նյութը դիտել են - 3376 անգամ