Հաց հասցնող Արթուրի տորթն ընկերները բերեցին «Նուբարաշեն» ՔԿՀ. թարմացվող (ֆոտո, վիդեո)
2016-08-09 01:36:00

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ հաց հասցնող Արթուր Սարգսյանի ընկերները: Նրանք, բացի սնունդից, Արթուրի համար տորթ էին պատարստել եւ պետք է փոխանցեն նրան: Հիշեցնենք, որ այսօր Արթուր Սագսյանի ծննդյան օրն է: Նա կալանավորված է:

Արթուր Սարգսյանի ընկերները կապ չեն կարողանում հաստատել իրենց կալանավորված ընկերոջ հետ, միայն տեղեկություններ են ստանում փաստաբանի միջոցով: Ընկերները ցանկացել են «Ավրորա» մրցանակաբաշխությանը որպես հերոս առաջարկել Արթուր Սարգսյանի թեկնածությունը, սակայն տեղեկացել են, որ թեկնածու առաջարկելու կարգը ստորագրահավաքով չի իրականացվում: «Ուղղակի առաջադրում են՝ ում որ ուզում են, հետո անկախ ժյուրին ընտրում է: Շատ մանրամասներ է պետք Արթուրի մասին գրել, քանի որ կարգն է այդպես: Ուզում ենք միասին եղբոր հետ գրենք»,- ասաց Արթուրի ընկերներից Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Արթուրը հնարավոր է  դեմ լինի այս նախաձեռնությանը, սակայն այս դեպքում նրա կարծիքը չեն հարցնի:

«Բացի այն, որ ինքը լավ արարք է կատարել, բացի այն, որ ունի հիվանդություններ, որ ախր չի կարելի այդպես վարվել, պատերազմի մասնակից է, հաշմանդամության կարգ ունի: Ո՞նց կարելի է այդ մարդուն նման արարքի համար դատել»,- ընդգծեց Խաչատրյանը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1851 անգամ