«Սասնա ծռերն » ու Մեծ խառնակիչը
2016-08-09 11:11:00

Հուլիսյան Խորենացի փողոցի դեպքերը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների համար նաև լյուստրացիայի, բացահայտման ու ինքնաբացահայտման նման մի բան եղան: Այս անգամ կուզեմ խոսել Նիկոլի ու իր թիմի մասին, քանզի այսօր Նիկոլն ու իր թիմն է լծվել «Սասնա ծռեր» խմբի տղաների վրա ցեխ շպրտելու, հեգնելու և մեծ հավով «փչացնելու» գործին:

Մեծ ու փոքր նիկոլականներ՝ սկսած Նիկոլից, ֆեյսբուքերում մեկնաբանում ու հեգնում են «Սասնա ծռեր» խմբի տղաներին, Ալեք Ենիգոմշյանին ,Ժիրայր Սեֆիլյանին, թե իբր, այ տեսեք դուք հետ կանգնեցիք ձեր հռչակած նպատակներից, չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ մենք պահանջում ենք , հետևաբար մենք ենք միակ ընդդիմադիրը ..ու այսպես շարունակ:

Անկախ այն բանից, թե ես ինչ դիրքորոշում ունեմ «Սասնա ծռեր» խմբի տղաների պայքարի միջոցների հետ կապված, այնուամենայինիվ, ստեղծվել էր իրավիճակ, որը օբեկտիվ վերլուծության կարիք ուներ, իսկ օբեկտիվ վերլութությունը ասում է, որ իրադարձությունների ամենասկզբից Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված էին խառնակչությամբ և հետապնդում էին նեղ քաղաքական նպատակներ, այն է՝ PR-վել, «ՌԱՍԿՌՈՒՏԿԱ» լինել ու վարկանիշ բարձրացնել՝ առաջացած շարժման ալիքի վրա: Իսկ հիմա՝ ամեն ինչ սկզբից:
Նախ ամենատարօրինակը՝ իրադարփությունների առաջին օրն իսկ, չնայած այն հանգամանքին, որ խորենացի փողոցում կային մի քանի խմբակցությունների պատգամավորներ, սակայն չգիտես ինչու, ոստիկանությունը միայն Նիկոլին թույլ տվեց մտնել ՊՊԾ գնդի տարածք,այն նկարահանել ու այդ ֆոնին սկսել իր առաջին PR ակցիան: Ոգևորված այս հաջողությունից, նիկոլենք նստեցին իրենց թիմով ու հետևյալ հաշվարկը կատարեցին, որ «Սասնա ծռեր» խմբի տղաների քայլը ժողովրդական մեծ հուզումներ կառաջացնի, մասսաները փողոց դուրս կգան, հետևաբար նրանց կառավարել, իսկ ավելի ճիծտ մասսան «վերցնել» է պետք: Իսկ ո՞վ պետք է վերցնի:

Նիկոլենք հաշվարկել էին, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները չեն կարող, քանզի վաղ թե ուշ նրանց ձերբակալելու էին, հարթակում մնացածներն ել «Հիմնադիր խորհրդարանի» երկրորդ կամ երրորդ էշելոնի՝ համեմատաբար անփորձ գործիչներն են, իսկ Գարեգին Չուքասզյանն ել դժվար դուրս գա ընդհատակից: Եվ ուրեմն, Նիկոլն իր խառնակչական վարպետությամբ պետք է լծվեր ժողովրդական զանգվածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներքո «վերցնելու» այդքան սպասված և բաղձալի գործին:

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլը ցանկանում էր վերցնել այն քաղաքական ուժի գործողությունների արդյունքում առաջացած ժողովրդական զանգվածը, ում կողմից բազմիցս արված քաղաքական համագործակցության կոչերը մերժել էր հենց Նիկոլ Փաշինյանը, հեգնանքով և անլուրջ էր վերաբերվել, «ռեժիմը» հեռացնելու նրանց կոչերին, ի պատասխան ցույց էր տվել, որ ինքն ու իր կուսակցությունը պատրաստվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «ինստիտուցիոնալ ընդդիմությամբ» և նրա 6 000 «հսկիչներով»:


Եվ այսպես, «խառնակչություն» օպերացիան սկսված էր, Նիկոլը մեկ բանակցում էր ոստիկանների հետ, մեկ ցուցարարների, փորձում էր ցույց տալ, որ հենց ինքն է այնպես անում, որ բախումներ ու արյունահեղություն տեղի չի ունենում, սակայն «Սասնա ծռեր» խմբի տղաները արդեն հասկացել էին Նիկոլի խաղը և ինչպես իր՝ հուլիսի 21-ին տրված մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել էր Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը իրեն քաղաքակիրթ ձևով ասել է, որ չպետք է խառնվի հավաքին, ուստի ինքը որոշել է չմասնակցել ու չգնալ Խորենացի փողոց:

Չնայած Նիկոը այդ նույն մամլո ասուլիսի ժամանակ ասել էր, որ ինքը այդ շարժումը ոչ ղեկավարելու, ոչ կորդինացնելու որևէ ցանկություն չունի, սակայն այնուամենայնիվ մեկ օր Խորենացի փողոց չգնալուց հետո, հաջորդ օրը Նիկոլը և իր թիմը որոշեցին կրկին հայտնվել խորենացիում ու այս անգամ արդեն ,ի հակասություն իր մեկ օր արած հայտարարությանը, անթաքույց «առաջնորդողի» առաքելությամբ:

Սկսված էր «խառնակչություն» օպերացիայի հիմնական գործողությունը: Հուլիսի 22-ին Նիկոլը ու իր թիմը արդեն Խորենացի փողոցի հարթակում էին և բոցաշունչ ելույթով նիկոլը դիմում էր հավաքվածներին: Նախ նա առիթը բաց չթողեց հերթակն անգամ ցեխ շպրտել ընդդիմադիր գործիչների վրա ու այս անգամ հերթը իր քաղաքական կնքահոր, երբեմնի առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանինն էր: Այս հանրահավաքում Նիկոլի ելույթը երկու մեխ ուներ, որոնք հակասելու էին իր և իր թիմի նախկինում և հետագայում արված հայտարարություններին:


Առաջինը այն էր, որ Նիկոլը արդեն պատրաստակամություն էր հայտնում ղեկավարելու գործընթացը, չնայած հանգամանքին, որ ուղիղ մեկ օր առաջ նա ասել էր, որ նման ցանկություն չունի: Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, որի հետ կապված նա ասաց հետրյալը, մեջբերում. «...Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցը պետք է որոշի ժողովուրդը: Ժողովուրդը պետք է պատասխանի այդ հարցին, դա լինելու է 2016 թվականի հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, 2017 , թե 2018 թվականին:...

Ժողովուրդը պետք է որոշի, ժողովութրդը պետք է ստեղծի այդ իրավիճակը»: Այսինքն , սա նշանակում էր, որ սերժ Սարգսյանի հրաժարականի պահնջի հարցը Նիկոլը թողնում էր ժողովրդի վրա՝ դրանով իսկ խուսափելով և հրաժարվելով Սերժ Սարգսյանի հրաժարականի ուղղակի պահանջից՝ թաքնվելով կրկին ժողովրդի թիկունքում: Իսկ հետագայում արդեն ինքն ու իր թիմը պետք է հենց «Սասնա ծռեր» խմբի անդամներին ու Ժիրայր սեֆիլյանին մեղադրեին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահնջից հրաժարվելու մեջ, այսինքն մի բանի մեջ, որն իրենք արդեն արել էին, ինչին դեռ կանդրադառնամ:
Այս ելույթի հաջորդ օրն իսկ՝ հուլիսի 23-ին, ՊՊԾ գնդում ստեղծված մամուլի կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կոչով դիմեց Նիկոլին՝ նրա գործողություններին տալով հստակ գնահատական, մեջբերում եմ.«... -Ճիշտ բան չի արել պարոն Փաշինյանը, փորձել է փաստորեն, առանց երկմտելու կարող եմ ասել, որ փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երևույթ է:

Հուսով եմ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց» (Տես՝ Hraparak.am, 23.07.2016թ. Ժամը՝ 15:31):
Այս իրավիճակում Նիկոլը շտապեց հայտարարել, որ նույն օրը՝ հուլիսի 23-ին, ժամը 20:00-ին Խորենացի փողոցում հանդիպելու է քաղաքացիներին: Հանդիպումը տեղի ունեցավ ու հենց այստեղ Նիկոլը բացահայտեց իր խառնակչության հիմնական խաղաքարտը՝ մեղադրելով «Սասնա ծռեր» խմբի անդամներին իրենց պահանջներից ետ կանգնելու, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվելու մեջ՝ փորձելով հանրության աչքում նսեմացնել «Սասնա ծռերի» պայքարը, մոռանալով, որ ընդհամենը մեկ օր առաջ իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականի ուղղակի պահանջից հենց ինքը հրաժարվեց՝ այն դնելով ժողովրդի վրա:

Նիկոլը Սերժ Սարգսյանի հրաժարականի համար պահանջեց, որպեզի փողոց դուրս գա 700 հազար մարդ, լավ հասկանալով, որ նման զանգված Հայաստանում երբեք չի հավաքվի, իսկ այդ պարագայում ինքը կունենա արդարացում, որ այ տեսեք, ես պահանջում էի 700 հազար մարդ, չհավաքվեց, հետևաբար Սերժ Սարգսյանի հրաժարականը տեղի չունեցավ:

Ի դեպ հուլիսի 23-ին Խորենացի փողոցում Նիկոլի ելույթը ուղեկցվում էր սուլոցներով, իսկ հարթակ բարձրացած Ալեք Ենիգոմշյանին Փաշինյանը ստիպված ասաց, որ րոպենր անց ինքը կավարտի ելույթը և իր լիազորությունները կփոխանցի Ենիգոշյանին, այն լիազորությունները, որոնք Նիկոլին ոչ ոք չէր տվել և որոնք ինքը չէր էլ կարող փոխանցել, պարզապես նրան արդեն բաց տեքստով ասացին, որ այստեղ խառնակրության վայր չէ, այստեղ դու ինքնակոչ ես ու պիտի հեռանաս....
Այս օրերին էլ ՔՊ-ի փոքր ու մեծ անդամներ «Սասնա ծռեր» խմբի տղաներին «փչացնելու», սևացնելու համար շահարկում են թեզը, թե նրանք հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, մինչդեռ իբր իրենք դա էին ուզում, որպես «միակ» ընդդիմություն, դրա համար էլ հեռացան հրապարակից՝ մոռանալով , որ հենց իրենք ուղղակիորեն հրաժարվեցին այդ պահանջից ,իսկ «Սասնա ծռեր» խմբի շարժաման ոչ հաջող ընթացքի պատճառներից մեկն էլ եղավ նաև հենց Նիկոլի ու իր թիմի խառնակիչ գործողությունները:


Հ.Գ.Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է շատ ավելի վաղ, երբ նա հռչակեց «ինստիտուցիոնալ ընդդիմության» գաղափարը, որի էությունը կայանում էր ընտրությունների ժամանակ տեղամասերում ունենալ 6 000 դիտորդ և հանձնաժողովի անդամ, ընտրությունների վերահսկման և դրանով իսկ հաղթանակ գրանցելու համար:

Ազատ Կարապետյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1230 անգամ