Համաձայն WIN/Gallup International կազմակերպության հարցումների, որոնք անցկացվել են 65 երկրներում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում է հինգերորդ տեղում՝ հավանության արժանացած համաշխարհային առաջնորդների ցանկում:
Հավանության արժանացած քաղաքական գործիչների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում հավանություն են տվել հարցվածների 59 տոկոսը: Երկրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում գործնեությանը հավանություն են տվել հարցվածների 42 տոկոսը: Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
Հօգուտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործնեությանը քվեարկել են հարցվածների 33 տոկոսը:
Այս նյութը դիտել են - 1816 անգամ