«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գեւորգ Կոստանյանը ցանկանում է որեւէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:
Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից եւ ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել:
Նա նախընտրել է որեւէ երկրում դեսպան աշխատել»:
Այս նյութը դիտել են - 5096 անգամ