Անդրանիկ Նիկողոսյան. Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ
2016-08-09 23:36:00

Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար  շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով:

Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ:

  Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյան Հ. Գ. Ներկայացված տեսակետն ամբողջությամբ Անդրանիկ Նիկողոսյանինն է:

Aravot.am-ը հրապարակել է այն, որպեսզի մեր ընթերցողները  տեղեկանան, որ կան հայ հասարակական գործիչներ, որոնք մտածում են Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին: 
aravot.am

Այս նյութը դիտել են - 3166 անգամ