Ինչպես Վիտալի Բալասանյանը բանակցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ վերջինիս բնակարանը հետ վերցնելու համար
2016-08-10 00:18:00

Ուրեմն ժամանակին Արցախի բանակը կամ իշխանությունները Ժիրոյին Ստեփանակերտում մի համեստ բնակարան էին նվիրել:

Արցախում մարդը պապական տուն չուներ, խասիաթով զինվորի հացը ուտող չէր, հիպոթեկ էլ չկար և աշխատավարձն էլ բարձր չէր և մարդու ընտանիքը մի տեղ պետք ա ապրեր հո չէր կարող ամբողջ կյանքը զորամասում ապրեր մանավանդ, որ զորամասը բնակարան չի:

Հետո էնպես եղավ, որ Ժիրոյի ու Արցախի էն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի ջրերը մի առվով չգնացին և Արկադին ետ պահանջեց բնակարանը :Բնակարանը ետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա, որը այն ժամանակ բանակի ղեկավարների մեջ էր :Դե բնականաբար Վիտալին քաղցր-մաղցր խոսքերով մոտեցավ թե «բա Ժիրո ջան հըսկանում ես լի» դե բնականաբար Ժիրոն «հըսկացավ », բայց ես օրինակ չէի հասկանում թե ինչպես կարող էր գեներալական ուսադիրներ կրող և Ժիրոյի հետ միասին մարտական ճանապարհ անցած մարդը տենց պարտականություն վերցներ իր վրա :

Ես համոզված էի, որ եթե այդ գեներալիտետից թեկուզ մեկ- երկու հոգի թեկուզ կես բերան Արկադիկին ասեին թե իրականում ինչ են մտածում այդ մասին, Արկադիկը մի քիչ կմտածեր, բայց չասեցին:

Բնակարան ասեցի հիշեցի:Ժամանակին Ժիրոյին Երևան քաղաքի կենտրոնում բնակարան և սկզբի համար կուսակացական մի «չաղ պաշտոն» էր առաջարկում դաշնակցական մի լիդեր` դիմաց այն բանի, որ նա հրաժարվի իր գործունեությունից, բայց սրանք մոռանում էին, որ հեղափոխականի համար լավագույն բնակարանը բանտն է, մանավանդ եթե Վիտոյին հարցնես Երևանի էլիտար բնակարանները Ժիրոյի բանտային պայմանների դեմ` գլուխները պատովն են տվել:

Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 4552 անգամ