Սերժ Սարգսյանը մեկնել է Բրազիլիա2016-08-10 14:24:00

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:
1in.am
Այս նյութը դիտել են - 4860 անգամ