Նրանք համոզված են, որ եթե Հայաստանին իրական վտանգ սպառնա, իրենք կարող են վերցնել իրենց փողերն ու ընտանիքը և ծլկել մի ապահով տեղ
2016-08-10 14:53:00

Այսօրվա Հայաստանի բնակչության 20 տոկոսը (մեծով ու փոքրով) սրբություն չունեցող մարդիկ են, թքած ունեն ազգի, պետության, Հայրենիքի, բանակի վրա: Նրանք գոհ են իրենց կյանքից ու կարգավիճակից, իրենց հասնող թալանի մասնաբաժնից, գոհ են, որ կարող են լավ մեքենա գնել, լավ տուն կառուցել ու կահավորել, ռեստորանում մեծ գումարներ թեյավճար թողնել, ավելի մեծ գումարներ խաղատներում տանուլ տալ...: Նրանք համոզված են, որ եթե Հայաստանին իրական վտանգ սպառնա, իրենք կարող են վերցնել իրենց փողերն ու ընտանիքը և ծլկել մի ապահով տեղ:

Հայաստանի բնակչության հաջորդ 20 տոկոսը անառակության նույն մակարդակին է, դիմում է ամեն քայլի ու միջոցի, որպեսզի խցկվի նախորդ 20 տոկոսի մեջ:

Հաջորդ 40 տոկոսը նախորդների մոտ ճորտի կարգավիճակով աշխատող, օրվա հաց վաստակող և նրանց կողմից ճնշվող ու վախեցած զանգվածն է:

Մնաց 20 տոկոսը:
Սասնա Ծռերի տղաները հենց այս 20 տոկոսի հերոսներն են: Նրանց հնարավոր չէ տոկոսով չափել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հազար է: Նրանք են իրենց ուսերին կրելու ազատ, անկախ ու հզօր Հայաստան կերտելու ծանր բեռը, նրանք են մաքրելու մեր հասարակության «ավգյան ախոռները»:
Աստված օգնական:

Համլետ Մարտիրոսյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3931 անգամ