Մոսկվայի թրքասիրությունն ու Հայաստանը
Այսօր,ՌԴ նախագահը լրագրողների հարցերին պատասխանելիս մի "վրիպում" է թույլ տվել,որի շնորհիվ փորձել է բացատրել իր երկրի դավաճանությունը Հայաստանի նկատմամբ...Պարոն Պուտինը գտնում է,որ Ադրբեջանը կարող է զենք գնել ցանկացած երկից...Պուտինի ամեն ինչից տեղյակ խորհրդականները իրենց տիրոջը երևի չէին ասել,որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն զենք չեն վաճառում Ղարաբաղյան կոնֆլիկտի ոչ մի կողմի...Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է զենք վաճառում Ադրբեջանին և Հայասատանին...
Սարգսյան -Պուտին հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց,որ Արցախյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով,որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին...Այս պահին իբրև թե Արևմուտքից վիրավորված Թուրքիան կրկին նետվում է Մոսկվայի գիրկը...Էրդողանը գրեթե կրկնում է այն քայլերը,որոնք 1921 թ-ին անում էր Մուստաֆա Քեմալը...
Աշխարհի երկու "վտարանդիները"՝քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը հայերիս հաշվին բարեկամություն էին հաստատում...Չավուշօղլուի այս զառանցանքին չարձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ից,որը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և պետք է կտրուկ դեմ լինի բանակցային ֆորմատի փոփոխման առաջարկներին...Սակայն Մոսկվան լռում է...Մոսկվան գենետիրկորեն չի մոռանում,որ ինքն "Ադրբեջան" անունով պետության հիմնադիրներից է Թուրքիայի հետ մեկտեղ...Պուտինը երազում է,որ Ալիևը կդավաճանի Արևմուտքին և իր նավթը և գազը "կնվիրի" իրեն...Մոսկվայում մտածում են,որ Արևմուտքի մայրաքաղաքներում նստածները հիմար են և թույլ են տալու,որ Ալիևն ուրանա եվրոպացիների և ամերիկացիների միլիարդավոր դոլլարների ներդրումները երկրի նավթագազային ոլորտում...Եթե Իլհամ Ալիևը դա անի,ապա հաջորդ իսկ օրը Ադրբեջանը կունենա այլ նախագահ...Սակայն Պուտինի և նրա շրջապատի թրքասիրությունը թույլ չի տալիս ռեալիստ լինել և հասկանալ,որ Բաքվի նավթին և գազին Մոսկվան կարող է տիրանալ միայն պատերազմի միջոցով...Այլ տարբերակները ԲԱՑԱՌՎՈՒՄ են...
Եվ վերջապես երկու մեսիջ Մոսկվայից... Այսօր մեզ հասկացրեցին,որ Հայաստանը շատ սխալ է արել,որ իր անվտանգության համար որպես երաշխիք ընտրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը...
Ռուասատանցի հայտնի արևելագետ Ե.Սատանովսկին rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է."Պուտինի Ալիևի և Էրդողանի հանդիպումներին հետևելու փոխարեն,Հայաստանի իշխանությունները պետք է կառուցեն սեփական անվտանգության համակարգը և պաշտպանեն ազգային շահերը...Նրանք պետք է հիշեն մեկ պարզ կանոն. Ձեզ կարող են սիրել և համակրել,բայց ոչ ոք, նույնիսկ ձեր դաշնակիցները ոչինչ ձեզ համար չեն անի"...Իսկ Պուտինի մերձավորներից՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի կողմից վերահսկվող "Царьград" հեռուստաընկերության "Директива Дугина" հաղորդման ժամանակ, վերջինս մեկնաբանելով Պուտին-Սարգսյան հանդիպումը հայտարարել է,որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի "հինգ շրջանները"՝ չպահանջելով դրա դիմաց "չափից դուրս բարձր և անիրական գին"...
Ու այսպիսի հայտարարություններ հնչում են ոչ թե Փարիզից,Վաշինգտոնից կամ Հռոմից,այլ Մոսկվայից,որը մեր ռազմավարական դաշնակիցն է եղել մինչ այսօր...Սատանովսկու հետ ես համաձայն եմ...Բայց չպետք է մոռանալ,թե ինչպես անցյալ տարի նոյեմբերի վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ ՆԱՏՕ-ն կանգնեց Անկարայի կողքին,չնայած եվրոպական շատ մայրաքաղաքներում թուրքերի համար չեն խելագարվում...
Գագիկ Լևոնի Համբարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 5810 անգամ