Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախըտրական շտաբը հատուկ խումբ է ստեղծել Դոնալդ Թրամփից հիասթափված հանրապետական ընտրողներին, ինչպես նաև առանց որոշակի կուսակցական պատկանելիության ընտրողներին գրավելու համար:
Ինչպես չորեքշաբթի հայտնել է ABC հեռուստաալիքը, «Միասին՝ Ամերիկայի համար» անունը կրող խմբի կազմում տեղ են գտել գործարար շրջանների մոտ 50 ներկայացուցիչներ՝ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և առևտրի ոլորտի փորձագետներ:
Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ մի քանի հայտնի հանրապետականներ արդեն հայտարարել են ընտրություններում Քլինթոնին աջակցելու իրենց մտադրության մասին:
Այս նյութը դիտել են - 4684 անգամ