«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
«Առողջական վիճակը գնահատում եմ բացասական, գնալով վատանում է, ինքն անոթների խնդիր ունի եւ անհրաժեշտ է բուժում»,-ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանը նաեւ նշեց, որ այս պահին Վահան Շիրխանյանի խնդիրների հարցով բողոք է պատրաստվում՝ ՄԻԵԴ ուղարկելու համա:
Պաշտպանի խոսքով իր պաշտպանյալի մոտ ապօրինի անազատության մեջ մնալու հետեւանքով են խորացել հիվանդություններն ու ձեռք բերվել կյանքի համար վտանգավոր առողջական խնդիրներ:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է:
Այս նյութը դիտել են - 1068 անգամ