Երեւան ՋԷԿ-ում կուտակված պարտքերի մարմանը ՀՀ կառավարությունը արդեն աստղաբաշխական գումարներ է ուղղել, սակայն մինչ օրս հրապարակավ չի հայտարարվում, թե որտեղից են գոյացել այդ պարտքերը եւ որքան է այն կազմում:
Ըստ մեր տեղեկությունների, պարտքի հիմնական մասն ուղղակի «գրանցվել է» Երեւան ՋԷԿ-ի վրա եւ իրականում դա «Նաիրիտի» եւ Վանաձորի «Քիմպրոմի» ունեցած պարտքերն են: Սակայն, կան նաեւ ուղղակի պարտքեր:
Դրանց մի մասը կուտակվել է Երեւանի ՋԷԿ-ում քարածխի փոշու այրման տեխնոլոգիայով էլէներգիայի ստացման ծրագրի հիմնահատակ տապալման պատճառով: Այդ ծրագիրը պետք է ավարտված լիներ դեռ 2013-ին, սակայն մինչ օրս չի իրականացվել:
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում հարկային խոշոր արտոնություն ստացավ «Հանա Տրանս» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Այս ընկերությունը ստացավ 1.9 միլիարդ դրամի, կամ ավելի քան 5 միլիոն դոլարի հարկը մինչեւ 2015 թվականը վճարելու արտոնություն: Սակայն, դատելով խոշոր հարկատուների վերաբերյալ պաշտոնական ցանկերում արձանագրված տվյալներից, այդ գումարը մինչ օրս չի վճարվել:
Այս նյութը դիտել են - 7309 անգամ