Աշակերտների հիմնական մասը դպրոցն ավարտում է 17 տարեկանում: Այդպես էր խորհրդային, հետխորհրդային ժամանակաշրջաններում: Հիմնականում այդպես է նաև հիմա: Իհարկե, կան աշակերտներ, որոնք չափից ավելի գրագետ են, ունեն գերազանց առաջադիմություն և մեկ կամ մի քանի կարգով բարձր են իրենց հասակակիցներից՝ գիտելիքների իմաստով: Այդպիսի աշակերտները կոչվում են վունդերկինդներ, և շատ անգամ նրանց հնարավորություն է տրվում արագ՝ էքստեռն կարգով ավարտել դպրոցը: Կան աշակերտներ, որոնք ծուլության կամ բնածին անգրագիտության հետևանքով հետ են մնում մնացածից: Նրանց չեն տեղափոխում հաջորդ դասարան՝ այդպիսով ստիպելով սովորել: Աշակերտների այդ հատվածը դպրոցն ուշ է ավարտում կամ շատ անգամ ընդհանրապես չի ավարտում:
Հանրաճանաչ գիտնական և քաղաքագլուխ Տարոն Մարգարյանը, ըստ իր ներկայացրած կենսագրական տվյալների (http://www.persons.am/am/223342.htm), ծնվել է 1977թ. և, համաձայն նույն աղբյուրի, դպրոցն էքստեռն կարգով ավարտել է 1995թ.: Այդքանը հաշվի առնելով՝ ամենատարրական մաթեմատիկական հաշվարկով կարելի է պարզել, որ նա կամ պետք է դպրոցն ավարտեր 1994թ., այսինքն՝ այնպես, ինչպես բոլորը 17 տարեկանում կամ էլ, նկատի ունենալով նրա բացառիկ հնարավորությունները, 1994-ից շուտ, ասենք՝ 1991 կամ գոնե 1993թթ.: Սակայն, ինչպես նշեցինք, նա դպրոցն ավարտել է 1995թ., այն էլ, ինչպես նշված է՝ էքստեռն կարգով: Համենայնդեպս, հենց այդպես է գրված նրա կենսագրությունում: Սրանից բխող մի քանի վարկած առաջ եկավ.
1. Տարոնը մանկուց դեռահաս էր և դպրոց սկսել է հաճախել ոչ թե 6 կամ 7, այլ, ասենք, 12 կամ 15 տարեկանից:
2. Տարոնը հաճախել է ոչ թե սովորական միջնակարգ, այլ հատուկ՝ թերի զարգացած երեխաների դպրոց և այն բոլորից շուտ է ավարտել:
3. Տարոնն ընդհանրապես չի հաճախել դպրոց, այլ ճանապարհով է ձեռք բերել ավարտական վկայականը, և քանի որ չգիտեր հաշվել, նշել է 1995թ., կամ էլ 1994թ. ավարտական վկայական պատրաստի չի եղել:
Կան, իհարկե, մի քանի վարկածներ ևս, սակայն դրանց մասին՝ այլ հրապարակումներում: Հաշվի առնելով Տարոնի ներկան՝ նշված տարբերակներից երեքն էլ տրամաբանական են: Նրա դեռահասությունը զգալ է տալիս այնպես, ինչպես թերի զարգացած լինելը, իսկ այլ ճանապարհով վկայականների ձեռքբերումը, Տարոնի և Լիսկայի թեթև ձեռքով, հայաստանյան առօրյայում նորաձև է դարձել: Այսինքն՝ Տարոնի պարագայում գործում են մեր կողմից նշված բոլոր երեք վարկածները:
Այս ամենն իրականում շատ տխուր է: Սա է հայաստանյան խայտառակ իրողությունը՝ էքստեռն կարգով Լիսկան դառնում է դոկտոր-պրոֆեսոր, Ճոյտը՝ կինոռեժիսոր, Շմայսն էլ՝ բռնաբար: Հա, ի դեպ, Տարոնը վերջերս գիտնական էլ դարձավ: Էլի էքստեռն կարգով: