Սևանում իմ հին ու հարազատ ծանոթներից մեկին տեսա: Հարց ու փորձ արինք իրար, հալ ու քեֆ հարցրինք:
Պարզվեց, թոռը բանակում է: Անզգուշորեն հետաքրքրվեցի ընկած տեղից, թոռի ու իրենց գոհ ու դժգոհից: Թե ասա՛, ո՞վ էր խնդրում լեզուդ բնից հանել: Խեղճ կնոջ ցավոտ տեղին էի կպել: Թե թոռը ոնց է ծառայում, դրա մասին այսօր չեմ գրի: Կներկայացնեմ մեր խոսակցության ֆինալը, որ կարկուտի նման դուրս էր թափվում ժամանակից շուտ ճերմակած ու խորշոմած կնոջ բերանից.
«Տո՛ /հլա բերանս ինչ էր եկել հա՜,որ ասեի/, այ անասուն կառավարություն, էդ որ պետական միջոցներով պահեստից յուղը վրեն կոմուֆլյաժները հագնում եք` ճռճռան «սապոգների» հետ, նստում եք ուղղաթիռ, եղակալած փորերով ու ուղեղներով գնում եք սահման պահող, հոգնած ու կիսասոված 18-20 տարեկան զինվոր բալեքի մոտ, իբր աջակցելու, թղթակիցներով ու նկարահանող խմբով շրջապատված, կամերաների դեմ էլ «բարի՜»-ապուշ ժպիտով ձեզ ձևեր եք տալիս,որ ձեր մասին գրեն պատմության մեջ , մին էլ թերթերի էջերը լցնեք ձեր «շաքիլներով» ու անուն-ազգանուններով, պաշտոններով ...,ըսկի մի անգամ հետներդ տնական սնունդ տանում ե՞ք, հալ ու քեֆները հարցնում ե՞ք, հագների շորը, կոշիկը տնտղում ե՞ք...
Նկարվում ե՜ք... հեչ մտածել ե՞ք, զինվորներին նկարեք ու մի քանի խրախուսական բան էլ գրեք էդ երեխերքի անուն ազգանունի տակ:
Հիմի դուք տնաշեն ե՞ք, թե՞ տնաքանդներ...Ա՜յ ձեր տունը քանդվե՜ր, ես իմանայի...
Գոնե դադար տեղներդ վեր ընկեք, մարդկանց մի ներվայնացրեք...
էդ մի լավությունն էլ չե՞ք կարա անել, խո ձեզանից փող ու օգնություն չենք ուզում...Ձեր օգնությունը ձեր գլխին կպչի, հը՜
Հարցրի` մեր խոսակցությունը գրե՞մ ՖԲ-ում, գուցե վիճակը ուղղեն:
Խնդրեց, թե` էն մասը, որ զինվոր բալիս մասին պատմեցի, չգրես: Էրեխուս կգտնեն, կնեղեն, կծեծեն, կսպանեն կամ կկախեն, կասեն ինքնասպան ա եղել, էն երկրորդ մասը, որ անեծքաչոր արի դրանց, էդ գրի, ես մեծ կնիկ եմ, /56 տարեկան/ իրանցից չեմ վախում, թաղեմ դրանց գլուխը...
Աչքիս դեմից չի հեռանում իմ հին ծանոթուհին, որ կյանքում մի մրջյուն անգամ տրորած չկար, մեկի հասցեին մի վատ բառ ասած չկար: Դաժան կյանքն ու իրավիճակը էս ո՞նց էին փոխել երբեմնի կյանքվ լեցուն, աշխարհին միամիտ ու բարի՜-բարի՛ աչքերով նայող այս լավատես կնոջը: