«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Հիշեցնենք, երեկ Սոչիում սկսվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ «Յուրաքանչյուր տարի չորս նման նիստ է տեղի ունենում, և, մեր տեղեկություններով, բոլոր դեպքերում էլ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդևից հանդիպում է խնդրել, բայց դրական պատասխան չի ստացել։ Մեդվեդև-Աբրահամյան միակ հանդիպումը եղել է մայիսին, այն էլ պատճառը նիստը Հայաստանում անցկացնելու հանգամանքն էր»,-գրել է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1162 անգամ