Հանրային խորհուրդը ամեն տարի ստանում է 65 հազար դոլար միայն տարածքի համար
2016-08-13 01:46:00

Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար:

Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում եւ զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, եւ խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է:

Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որ այսքան վարձակալության գումար են հատկացնում:

Նշենք, որ նույն հարկում է գտնվում նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, որը նույնպես մեծ ու շքեղ տարածք է զբաղեցնում, եւ որի վարձակալության գումարը նույնպես պետությունն է հատկացնում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 6333 անգամ